Մատչելի հղումներ

Իրաքում հաշվարկում են խորհրդարանական ընտրությունների արդյունքները 


Իրաքի ընտրական հանձնաժողովը հայտարարել է, որ բնակչության 62 տոկոսը մասնակցել է երկրորդ համերկրային ընտրություններին՝ 2003 թվականին Սադամ Հուսեյնի իշխանության տապալումից ի վեր։

Կիրակի օրը իրաքցիները խիզախաբար մասնակցել են խորհրդարանական ընտրություններին, չնայած բռնությունների եւ ռմբակոծությունների սպառնալիքներին, որոնց հետեւանքով զոհվել է 38 մարդ, հիմնականում Բաղդադում։

Ընտրական մարմինները երկուշաբթի օրը հայտարարել են, թե ընտրողների ընդհանուր թիվը գերազանցել է անցյալ տարվա գավառային ընտրություններին մասնակցողների թվին, սակայն զիջել է 2005 թվականի խորհրդարանական ընտրություններում գրանցված քվեների թվին։

Սադդամ Հուսեյինի իշխանության օրոք վերնախավի մաս կազմող սուննի մահմեդականները 2005 թվականից ի վեր բոյկոտել են ընտրությունները՝ ի բողոք Իրաքում շիա մահմեդական մեծամասնության առաջացման։

Քվեների հաշվառումները դեռ շարունակվում են եւ ընտրական մարմինները դեռեւս ուսումնասիրում են գրանցված բողոքները։ Ակնկալվում է, որ Իրաքի խորհրդարանի 325 տեղերի համար կայացած ընտրությունների նախնական արդյունքները կհրապարակվեն մի քանի օրից։

XS
SM
MD
LG