Մատչելի հղումներ

Ռուսաստանի եւ Ուկրաինայի հարաբերությունները մուտք են գործում նոր փուլ


Ռուսաստանի եւ Ուկրաինայի նախագահները ծրագրում են բարելավել երկու երկրների միջեւ հարաբերություները եւ ընդլայնել էներգետիկայի բնագավառում համագործակցությունը։ Ուկրաինայի նորընտիր նախագահ Վիկտոր Յանուկովիչը ժամանեց Մոսկվա ուրբաթ օրը։ Սա Յանուկովիչի առաջին պաշտոնական այցն էր Ռուսաստան նախագահ ընտրվելուց հետո։ Կրեմլում ուկրաինական պատվիրակությանը ընդունեց ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը, ով իր խոսքում հայտնեց, որ հուսով է, որ Ուկրաինայի նոր կառավարություննը քայլեր կձեռնարկի Ռուս- Ուկրաինական հարաբերությունները բարելավելու ուղղությամբ։ Կիեվի եւ Մոսկվայի միջեւ հարաբերությունները բավականին լարված էին Ուկրաինայի նախորդ կառավարության օրոք, ում գերխնդիրն էր հնարավորինս արագ ներգրավում ՆԱՏՕ-յի եւ Եւվրոխորհրդի կազմում։ Յանուկովիչը նշեց, որ իր վարչակազմը կոնկրետ քայլեր կձեռնարկի Ռուսաստանի եւ Ուկրաինայի համատեղ ծրագրերի իրականացման ուղղությամբ։

XS
SM
MD
LG