Մարդու իրավունքների եվրոպական դատարանը սկսել է Յուկաս նավթային ընկերության հարուցած գործի լսումները Ռուսական կառավարության դեմ։ Ընկերության ներկայացուցիչները Մոսկվայից պահանջում են 98 մլդ դոլարի փոխհատուցում։ Նրանք հայտնում են, թե 2000 ից սկսած ռուսական կառավարությունը անօրինական կերպով կազմալուծել է ընկերությունը։ Յուկոսի նախկին տնօրեն Միխաիլ Խոդորկովսկին եւ նրա գործնկեր Պլատոն Լեբեդեւը դատապարտվել են 8 տարվա ազատազրկման 2005 ին արձանագրված խաբեությունների եւ հարկերից խուսափելու մեղադրանքներով։ Ռուս պաշտոնյաները հրաժարվել են մեկնաբանել դատաքննությունը, սակայն մեկ անգամ եւվս հաստատել են Յուկոսի կողմից իրականացրած ֆինանսական հանցագործությունների փաստը։ 98 մլդ դոլարի հայցը մարդու իրավունքների եւվրոպական դարտարանում երբեւէ ներկայացված ամենամեծ հայցն է, այսքան արժեր Յուկոս ընկերությունը 2007 ին, երբ այն լուծարվեց։ Ստրասբուրգյան լսումները ավարտին կհասցվեն հինգշաբթի օրվա վերջում։ Դատավորները որոշում կկայացնեն մոտակա մի քանի ամիսների ընթացքում։