Մատչելի հղումներ

Ահաբեկչական հարձակումներ Իրաքում


Իրաքում ընթացող խորհրդարանային նախնական ընտրություների ժամանակ, Բաղդադում տեղի ունեցած ահաբեկչական հարձակումների արդյունքում մահացել է 15 մարդ։ Հինգշաբթի օրը Բաղդադի ընտրականան տեղասասերից մեկում իրագործված առաջին հարձակման արդյունքում մահացել է 7 մարդ։ Այս ընտրատկան տեղամասը պետք է բացվեր կիրակի օրը։ Ինքնասպան ահաբեկիչները այնուհետեւ պայթեցրել էին իրենք իրենց Բաղդադի երկու այլ ընտրական տեղամասերի առջեւ։ Պայթունների արդյունքում զոհվել էր 8 մարդ։ Մոտ 1 մլն մարդ իրավունք ուներ մասնակցելու նախնական ընտրություններին հինգշաբթի օրը, դրանց թվում էին՝ զինվորներ, ոստիկանության անդամներ, բուժաշխատողներ։ Սակայն, նրանցից շատերը հայտնել են, որ չեն գտել իրենց անունները ընտրացուցակներում։

XS
SM
MD
LG