Մատչելի հղումներ

Անվստահության քվե Ուկրաինայի կառավարությանը


Ուկրաինայի խորհրդարանը, անվստահության քվե հայտնելով, տապալեց վարչապետ Յուլիա Տիմոշենկոյի կառավարությունը։

45Օ աթոռից կազմված խորհրդարանի անդամների մեծամասնությունը կողմ քվեարկեց նորընտիր նախագահ Վիկտոր Յանուկովիչի կուսակցության կողմից ներկայացված անվստահություն հայտնելու առաջարկին։


Յանուկովիչը Տիմոշենկոյին նախագահական ընտրություններում հաղթել էր անցյալ ամիս։ Այժմ, ըստ երկրի սահմանադրության, կառավարությունը պարտավոր է հրաժարական տալ, չնայած կարող է նաեւ գոյատեւել մինչեւ նոր կառավարության ձեւավորումը։

Տիմոշենկոն ավելի վաղ հայտարարել էր, թե անվստահության քվեի դեպքում անմիջապես պաշտոնաթող կլինի։

XS
SM
MD
LG