Ռուսաստանն ու Վրաստանը վերաբացել են իրենց սահմանի միակ անցուղին, վերականգնելով 2006 թվականից ի վեր փակված ապրանքափոխադրումների ամենակենսական ուղին։
Սահմանային անցուղին Ռուսաստանում հայտնի է Վերխնի Լարս իսկ Վրաստանում՝ Կազբեգի անուններով։ Այն հանդիսավոր արարողությամբ վերաբացվել է երկուշաբթի օրը ։
Այն միակ սահմանային անցակետն է, որը չի անցնում Վրաստանի անջատողական Հարավային Օսիայի եւ Աբխազիայի տարածքով։ Այդ շրջանները Ռուսաստանի ուշադրության կենտրոնում էին 2008 թվականի կարճատեւ, սակայն կործանարար պատերազմի ընթացքում։
Ռուսաստանը փակել էր բոլոր օդային ուղիները Վրաստանի հետ, մինչ Թբիլիսին խզել էր դիվանագիտական հարաբերությունները Մոսկվայի հետ, երբ Ռուսաստանը ճանաչել էր այդ շրջանների անկախությունը պատերազմից կարճ ժամանակ անց։
Վրաստանի Ռուստավի-2 հեռուստակայանը արտգործնախարար Նինո Կալանդադձյին վկայակոչելով հայարարել է, թե բոլոր քաղաքացիների եւ Վրաստանի ընդհանուր անվտանգությունը կպաշտպանվի։
ՄԱԿ-ի ու Եվրամիության պաշտոնյաները հուսով են, որ սահամային անցակետի բացումը կնպաստի շրջանային կայունությանը։