Մատչելի հղումներ

Թուրքիայում ձերբակալվել են հավելյալ 11զինվորական պաշտոնյաներ


Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ ոչ ոք իրավունք չունի իրեն օրենքից վեր դասել։ Թուրքիայի վարչապետը հանդես եկավ այս հայտարարունթյամբ ուրբաթ օրը՝ հավելյալ 11 զինվորական պաշտոնյաների նկատմամբ հարուցված մեղադրանքներից հետո։Վերջիններս մեղադրվում են 2003-ին սկիզբ առած ենթադրյալ հեղաշրջման ծրագրերին մասնակցելու մեջ։ Վեջին կասկածյալների թվում են երկու ծովակալներ եւ պաշտոնաթող մի գեներալ։ Նրանք կմնան ձերբակալված մինչեւ դատական լսումները։ Ավելի վաղ, դատարանը հարցաքննությունից հետո ազատ էր արձակել նույն մեղադրանքներով ձերբակալված 3 ավագ զինվորական պաշտոնյաների ։ Ազատ արձակվածների թվում են՝ ծովային ուժերի նախկին հրամանատար Օզդեն Օրնեքը, օդային ուժերի նախկին ղեկավար Իբրահիմ Ֆիրթինան եւ բանակային նախկին ղեկավար Էրջին Սայգանը։ Թուրքիայի քաղաքական եւ ռազմական պաշտոնյաները երեքշաբի օրվա հանդիպման արդյունքում որոշեցին, որ հետագա հետաքննությունները կանցկացվեն օրինական եւ պատասխանատու կերպով։

XS
SM
MD
LG