Մատչելի հղումներ

Իրաքի բանակը վերականգնել է բանակի շարքերից հեռացված զինվորականների վերադարձի իրավունքը


Իրաքի կառավարությունը հայտարարել է, թե Սադդամ Հուսեյինի օրոք ծառայած եւ 2003 թվականից ի վեր զորացրված զինվորականներին բանակ վերադառնալու իրավունք կշնորհի։ Պաշտպանության նախարարության խոսնակ Մոհամադ ալ Ասկարին հայտարարել է, թե նախկին զինծառայողները վերստին կզորագրվեն անմիջապես։

Այս որոշումը նախորդում է Մարտի 7ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին, եւ շատերին ենթադրել է տվել, որ զինծառայողների վերահաստատումը քաղաքական նպատակներ է հետապնդում։

Ընդդիմության անդամները վարչապետ Նուրի ալ-Մալիքիին մեղադրում են Սադդամ Հուսեյինի Բաաթ կուսակցության աջակցությունը շահելու փորձերի մեջ։ Կառավարությունը հերքում է այդ տեսակետը։

Վերջերս հատվածախմբային լարվածությունը սրվել է, հատկապես 500 թեկնածուների մասնակցությունը ընտրություններին արգելելու կառավարության որոշումից ի վեր։ Նրանց մեծ մասը փոքրամասնություն կազմող սուննիներ են եւ մեղադրվել էին Բաաթ կուսակցության հետ կապեր ունենալու մեջ։

XS
SM
MD
LG