Իրանի գերագույն ղեկավար Այաթոլլա Ալի Խամենեիին փետրվարի 19-ին հայտարարել է, որ իր երկրիը նպատակ չունի միջուկային զենք ունենալ:
Իրանի պետական հեռուստաընկերությունը, հղվելով Խամենեիի խոսքերին, նշել է, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը չի հավատում միջուկային զենքի հեռանկարին և ուրեմն երկրին նման սպառազինություն պետք չէ:
Այս հայտարարությունը հաջորդում է ՄԱԿ-ի միջուկային գործակալության նախօրեին արտահայտած անհանգստությանը, առ այն, որ պաշտոնական Թեհրանը փորձում է միջուկային հրթիռներ արտադրել:
Միաժամանակ, Ռուսաստանն ու Գերմանիան հայտարարել են, թե Իրանի իշխանությունների վրա ՄԱԿ-ի կողմից կիրառվող պատժամիջոցները կարող են խստացվել, այդ երկրի հակասական միջուկային ծրագրերի պատճառով: