Մատչելի հղումներ

Քաղաքական ապաստան իրանցի դիվանագետին


Նորվեգիայի իշխանությունները քաղաքական ապաստան են շնորհել իրանցի այն դիվանագետին, որը քննադատել էր պաշտոնական Թեհրանի վարած քաղաքականությունը:

Այսպիսով, Մոհամմադ Ռեզա Հեյդարին, իր ընտանիքի հետ մեկտեղ, քաղաքական փախստականի կարգավիճակով կարող է մնալ Նորվեգիայում:

Անցյալ ամիս Հեյդարին հրաժարվել էր Օսլոյում Իրանի դեսպանատանը զբաղեցրած գլխավոր հյուպատոսի իր պաշտոնից: Իր խոսքերով, հրաժարականի պատճառ էին դարձել Իրանում 2009-ի դեկտեմբեր ամսին տեղի ունեցած հերթական բախումները ցուցարարների և անվտանգության ուժերի միջև, որոնց արդյունքում, ի դեպ, 8 մարդ էր զոհվել:

Օսլոյում Իրանի դեսպանության խոսնակը անդրադարձել է Հեյդարիի հրաժարականին: Նախկին դիվանագետի մասին խոսելիս` դեսպանության խոսնակը Հեյդարիին որակել է որպես խաբեբա և արկածախնդիր:

Հարկ է նշել նաև, որ հրաժարականից հետո ընդհատակում գտնվող դիվանագետն ասել է, թե իր կյանքին վտանգ է սպառնում:

XS
SM
MD
LG