Մատչելի հղումներ

Հիլարի Քլինթընի ելույթը Քաթարում


ԱՄՆ-ի արտգործնախարար Հիլարի Քլինթընը հայտարարել է, որ Իրանը վերածվում է ռազմական բռնապետության։ Նա այս հայտարարությամբ հանես է եկել Քաթարում երկուշաբթի օրը, Սաուդյան Արաբիա այցից առաջ։ Քլինթընի կողմից տարածաշրջան կատարած այս այցելությունների նպատակն է մեծացնել Իրանի միջուկային ծրագրի դեմ ճնշումը։ Քլինթընը հանդիպելու է Սաուդյան Արաբիայի թագավոր Աբդուլահի եւ արտգործնախարար Սաուդ Ալ- Ֆաիսալի հետ՝ Իրանի դեմ պատժամիջոցներ ձեռնարկելու գործում Սաուդյան Արաբիայի օժանդակությունը ստանալու նպատակով։Շաբաթ օրը Քաթարում կայացած ԱՄՆ – Իսլամական աշխարհ համաժողովում Քնլինթընը նշեց, որ Վաշինգտոնը ձգտում է Իրանի միջուկային ծրագրի շուրջ ծագած հակասությունների խաղաղ լուծմանը, սակայն չի պատրաստվում այս գործընթացում ներգրավել Իրանին, քանի դեռ այն, ըստ նրա խոսքերի, զարգացնում է ՛՛ատոմային ռումբի՝՝ ստեղծման ծրագիրը։ Նախատեսվում են նաեւ քննարկումներ իսրայելցիների և պաղեստինցիների միջեւ խաղաղ երկխոսության վերականգնման ուղղությամբ տարվող ԱՄՆ-ի ջանքերի շուրջ։

XS
SM
MD
LG