Միացյալ Նհանգների օդագնացության եւ տիեզերքի գործակալությունը՝ ՆԱՍԱ-ը հայտարարել է, թե փոխադրական տիեզերանավի անձնակազմը հաջողությամբ կցել է միջազգային տիեզերակայանի վերջին կարեւոր ենթակայանը։
՛՛Թրանքիլիթի՝՝, այն է ՛՛Հանդարտություն՝՝ կոչվող ենթակայանը կգործի որպես աստղադիտարան, որտեղից հնարավոր կլինի դիտել երկրագունդը եւ տիեզերակայանից դուրս տիեզերագնացների կատարած զբոսանքները։ Ենթակայանի աշխատանքների համար կպահանջվեն երկու այլ տիեզերական զբոսանքներ՝ Էնդեվըր փոխադրական տիեզերանավի 13-օրյա առաքելության ընթացքում։
Ակնկալվում է, որ Էնդեվըր տիեզերանավը մինչեւ տարեվերջ չորս այլ առաքելությունների կմեկնի, նախքան տիեզերանավի աշխատանքների վերջնական դադարեցումը։