Մատչելի հղումներ

Վիկտոր Յանուկովիչը հայտարարել է թե ինքը հաղթել է ընտրություններում


Ուկրաինայում Վիկտոր Յանուկովիչը պարտություն կրած իր մրցակից Յուլիա Տիմոշենկոյին կոչ է արել հրաժարվել երկրի վարչապետի պաշտոնից։

Ընդդիմադիր շարժման ղեկավարը Յուլիա Տիմոշենկոյին հղած հայտարարությունում ասել է, թե անհրաժեշտ է խուսափել մեկ այլ քաղաքական ճգնաժամից։

Ըստ Ուկրաինայի ընտրական հանձնաժողովի, կիրակի օրը տեղի ունեցած ընտրությունների նախնական արդյունքների համաձայն, Յանուկովիչը քվեների չնչին մեծամասնությամբ պարտության է մատնել Տիմոշենկոյին։

Ընտրական հանձնաժողովը հայտարարել է, որ պրն. Յանուկովիչը շահել է քվեների գրեթե 49, տկն. Տիմոշենկոն՝ 45.5 տոկոսը։ Քվեների հաշվառման վերջնական արդյունքները կհրապարակվեն ավելի ուշ։

Պրն. Յանուկովիչը արդեն հաղթանակ է հայտարարել, սակայն տկն. Տիմոշենկոն դեռեւս չի ընդունել իր պարտությունը եւ ոչ մի հայտարարություն չի հրապարակել կիրակի օրվանից ի վեր։

Տկն. Տիմոշենկոյի օգնականները հայտարարել են, թե նա կասկածի տակ է դնում արդյունքների օրինականությունը՝ պնդելով, թե տեղի են ունեցել ընտրակեղծիքներ։

XS
SM
MD
LG