Մատչելի հղումներ

Ապօրինի ներգաղթողների թիվը Միացյալ Նահանգներում նվազում է


Միացյալ Նահանգների կառավարության հաշվարկների համաձայն, 2ՕՕ9 թվականի հունվար ամսում Ամերիկայում ապրող ապօրինի ներգաղթողների թիվը կազմել է 1Օ.8 միլիոն։ Դա նշանակում է, որ նրանց թիվը 7 տոկոսով նվազել է նախորդ տարվա համեմատությամբ։

Հայրենիքի նախարարության հրապարակած տվյալների համաձայն, ապրօրինի ներգաղթողների թիվը երկրորդ շարունակական տարին է, ինչ նվազում է 2ՕՕ7-ին գրանցված 11.8 միլիոնից։ Այս երեւույթը զուգադիպում է Միացյալ Նահանգների տնտեսական ճգնաժամին։

Նոր զեկույցի համաձայն, ապօրինի ներգաղթողների 63 տոկոսը Միացյալ Նահանգներ է մուտք գործել 2ՕՕՕ թվականից առաջ։ Ներգաղթողների մեծ մասը Մեքսիկայից է։

XS
SM
MD
LG