Մատչելի հղումներ

Ռումինիայում ամերիկյան պաշտպանական հրթիռներ տեղակայելու ծրագիրը


Ռումինիայի նախագահ Թրաիան Բազեսկուն հայտնել է երկրի գլխավոր պաշտպանության մարմնի կողմից Ռումինիայում ամերիկյան պաշտպանական հրթիռներ տեղակայելու ծրագրի հաստատման մասին։

Նախագահը Բուխարեստում իր խոսքի ժամանակ հայտնել է, որ այս ծրագիրը ուղղված չի լինելու Ռուսաստանի դեմ, որը խիստ դեմ է արտահայտվել այս ծրագրի մասին։ Պարոն Բազեսկուն ներկայացրել է մանրամասներ ծրագրից, որը կազմում է Եվրոպայի պաշտպանական ամերիկյան ծրագրի մաս։ Ծրագիրը պետք է հաստատվի նաեւ Ռումինիայի խորհրդարանի կողմից։

Պարոն Բազեսկուի հինգշաբթի օրվա անակնկալ ելույթում չի պարզաբանվել, թե որտեղ է Վաշինգտոնը որոշել տեղակայել պաշտպանական համակարգը։ Անցյալ տարի նախագահ Օբաման չեղյալ էր հայտարարել Չեխիայում եւ Լեհաստանում պաշտպանական համակարգի հաստատելու մասին նախագահ Բուշի վարչակազմի որոշումը։

XS
SM
MD
LG