Մատչելի հղումներ

Թուրքական մտահոգությունները Բեռնում ու Վաշինգտոնում


Թուրք բարձրաստիճան դիվանագետ Ֆերիդուն Սինիրլիօղլուն մոտ օրերս կմեկնի Շվեյցարիայի, ապա՝ ԱՄՆ-ի մայրաքաղաքներ Բեռն ու Վաշինգտոն՝ արտահայտելու Հայաստանի Սահմանադրական դատարանի որոշման կապակցությամբ Թուրքիայի անհանգստությունները։ Այս մասին հաղորդել է Թուրքիայի արտաքին գործերի նախարարության խոսնակը։


Նա փորձել է վստահեցնել նաեւ, թե Անկարան դեռեւս ունի Հայաստանի հետ կապերը բարելավելու ցանկություն։
՝՝Թուրքիայում չկա Հայաստանի հետ սահմանը բացելու խնդին, սակայն Թուրքիայի հետ սահմանը բացելու խնդիր ունի Հայաստանը՛՛, ասել է խոսնակը։

XS
SM
MD
LG