Իրանը հայտարարել է, թե հաջողությամբ դեպի տիեզերք է արձակել մի հրթիռ, որը կենդանիներ է կրում գիտական փորձարկումների նպատակով։
Իրանի պետական հեռուստատեսությամբ ցուցադրվել է, թե ինչպես հրթիռի արձակումից առաջ պատիճի մեջ փորձարկումների համար տեղադրվել է մուկ, կրեաներ եւ ճճուներ։
Իրանի պաշտոնական աղբյուրները չեն մեկնաբանել հրթիռի արձակման կամ փորձարկումների նպատակները, սակայն լրատվական մարմինները տեղեկացրել են, թե հրթիռը կրում է ՝՝Կավոշգար 3՝՝ անունը։
Միաժամանակ, Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեջադը հայտարարել է ՝՝Սիմորղ՝՝ անունը կրող մեկ այլ հրթիռի եւ երեք նոր արբանյակների արձակման մասին։
Նախագահի հայտարարությունը տեղի է ունենում մի ժամանակ, երբ Իրանը պատրաստվում է նշել Տիեզերքի ազգային օրը, որը Իրանի իսլամական հեղափոխության տարեդարձին առնչվող տոնակատարությունների մաս է կազմում։
Թեհրանի տիեզերական ծրագիրը անհանգստացրել է արեւմտյան երկրներին, որոնք մտահոգված են, որ արբանյակներ արձակելու տեխնոլոգիան կարող է օգտագործվել նաեւ միջուկային մարտագլխիկներ արձակելու նպատակով։