Մատչելի հղումներ

Իրան-Իսրայել


Իրանը մեղադրել է Իսրայելին՝ Պաղեստինյան մահմեդական շարժման՝ Համասի գլխավոր հրամանատար Մահմուդ Ալ-Մաբհուհի սպանության մեջ։ Իրանի արտգործնախարարության խոսնակը միջազգային համայնքի անտարբերությունը այս առնչությամբ ՝՝զարմանալի՛՛ է որակել։ Համասի պաշտոնյաները հայտնում են, որ Ալ-Մաբհուհին Իսրայելի հետ ընթացող երկարատեւ հակամարտության տարիներին զինամթերք գնելու գործարքներ էր կնքել Համաս խմբավորման համար։ Նա սպանվել է Դուբայ կատարած իր գործնական այցելության ժամանակ, հյուրանոցային սենյակում, հունվարի 20 ին։ Համասը նույնպես այս սպանության մեջ մեղադրում է Իսրայելին։ Իսրայելյան կողմը մեղադրանքը դեռեւս չի հերքել։ Դուբայի ոստիկանությունը հայտնել է, որ Ալ-Մաբհուհի սպանության համար կասկածի տակ է գտնվում հանցագործ մի խումբ, որի անդամները կրել են եւրոպական անձնագրեր։
XS
SM
MD
LG