Մատչելի հղումներ

Պայթեցում Իրաքում


Իրաքի ոստիկանության համաձայն, Բաղդադի հյուսիսային շրջանում ինքնասպան ահաբեկչի կողմից կատարված պայթեցումից սպանվել է մահմենդականների շիա աղանդին պատկանող 41 ուխտագնաց եւ վիրավորվել ավելի քան 100 մարդ։

Պաշտոնական հաղորդագրությունների համաձայն, ինքնասպան ահաբեկիչը եղել է կին եւ կրել է պայթուցիկներ պարունակող գոտի։

Ուխտագնացների խումբը մաս է կազմել հարյուր հազարավոր շիաների, ովքեր Քարբալա քաղաքն են այցելում այս շաբաթ։ Բազմաթիվ շիաներ նշում են այդ աղանդի պատվելի մի հերոսի մահվան տարելիցը։

Վերջին տարիներին Իրաքի ապստամբ ուժերը պարբերաբար հարձակումներ են գործում ուխտագնացների դեմ։

XS
SM
MD
LG