Մատչելի հղումներ

Երեխաների առևանգման փորձ Հայիթիից


Փետրվարի 1-ին Փորթ Օ Փրինսի դատարանում պատասխանատվության կենթարկվեն ԱՄՆ-ի 10 քաղաքացիներ, ովքեր ձերբակալվել են Հայիթիից առանց անհրաժեշտ փաստաթղթերի երեխաներ դուրս բերելու փորձի ժամանակ:

Հունվարի 29-ին Հայիթիից 33 երեխաների հետ մեկտեղ, ամերիկացի 5 տղամարդիկ և 5 կանայք փորձել են հատել Դոմինիկյան Հանրապետության սահմանը:

Երեխաներին վերադարձրել են Փորթ Օ Փրինսում գտնվող “SOS” միջազգային որբանոցը, որի խոսնակի խոսքերով, երեխաներից ոմանք ջրազրկման արդյունքում հիվանդանոց են տեղափոխվել:

Որբանոցի աշխատակիցները նշել են նաև, որ երեխաներից ոմանք պնդում են թե իրենք ծնողազուրկ չեն և տրամադրել են ընտանիքի անդամների հեռախոսահամարներն ու հասցեները:

XS
SM
MD
LG