Մատչելի հղումներ

Փրկված եւս 14ՕՕ զբոսաշրջիկ Պերուում


Եղանակային պայմանները թույլ տվեցին, որ Պերուի փրկարարական խմբերը Մաչու Պիչուի հնագույն ավերակներից ազատեն եւս 14ՕՕ զբոսաշրջիկների, ովքեր կիրակի օրվանից այստեղ էին մնացել հորդառատ անձրեւների եւ դրանց արդյունքում սկսկած հողասահքի պատճառով։

Երկրի իշխանությունները հայտնում են, որ Ինկայի տաճարում ու նրա մոտակայքում դեռեւ կա եւս 8ՕՕ զբոսաշրջիկ։
Հորդառատ անձրեւների պատճառով փակվել էին Կուսկո քաղաքից դեպի պատմական այս հուշարձանները տանող երկաթուղին ու ավտոմայրուղիները։

Փրկարարները հույս ունեն մնացյալ զբոսաշրջիկներին դուրս բերել մինչեւ շաբաթ։

Մաչու Պիչուի տեսարժան վայրերն ամեն տարի այցելություն է կատարում ավելի քան 4ՕՕ հազար զբոսաշրջիկ։
1983 թվականից ՄԱԿ-ի գիտական ու մշակութային կազմակերպությունը՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ը Մաչու Պիչուն հայտարարել է համաշխարհային ժառանգություն։

XS
SM
MD
LG