Մատչելի հղումներ

Նախագահ Բարաք Օբամայի ելույթը երկրի ընդհանուր կացության մասին


Նախագահ Օբաման այսօր երեկոյան Կոնգրեսում հանդես կգա իր ամենամյա ելույթով՝ երկրի ընդհանուր կացության մասին։ Ակնկալվում է, որ նախագահը հիմնականում կկենտրոնանա երկրի տնտեսության վրա, մի ժամանակ, երբ նրա աշխատանքի հանրության գնահատականը իջել է, իսկ գործազրկությունը բարձրացել 10 տոկոսի։

Ակնկալվում է նաեւ, որ նախագահը ԱՄՆ-ի օրենսդիրներին կհորդորի, որ եռամյա սառեցում հաստատեն երկրի ներքին ծրագրերի վրա, բյուջեի հսկայական պակասորդը նվազեցնելու նպատակով։

Սպիտակ տան մամուլի քարտուղար Ռոբերտ Գիբսի համաձայն, նախագահ Օբաման ամերիկացիներին կդիմի երկրի տնտեսության մասին նրանց ՛՛զայրույթին եւ մտահոգությանը՝՝ պատասխանելու հույսով։

՛՛Վոլ Ստրիթ Ջըրնըլ՝՝ թերթում վերջերս հրապարակված հարցախույզի արդյունքների համաձայն, ամերիկացիներն ասում են, թե պրն. Օբաման իր ուշադրությունը ավելի շատ սեւեռել է առողջապահության համակարգի բարեփոխման ջանքերի, քան տնտեսության վրա։

Ռոբերտ Գիբսն այսօր հայտարարել է, թե պրն. Օբաման Կոնգրեսին կառաջարկի համագործակցել առողջապահության համակարգի բարեփոխման ջանքերում, որոնք դանդաղել են Կոնգրեսի դեմոկրատ ղեկավարների բանակցությունների վերջին փուլերում։

XS
SM
MD
LG