Մատչելի հղումներ

Եթե նույնիսկ հայ-թուրքական արձանագրությունները չհաստատվեն


“Հայ-թուրքական համաձայնագրեր, Միֆեր և իրականություն” խորագրով սեմինար-քննարկում էր կազմակերպվել ԱՄՆ-ի Ջորջ Վաշինգտոնի համալսարանի իրավաբանության բաժնում:


Policy Forum Armenia կազմակերպության նախաձեռնությամբ հրավիրված թվով արդեն երրորդ քննարկման ժամանակ զեկույցով հանդես եկավ Փարիզի Պանթեոն Ասաս համալսարանի պրոֆեսոր, միջազգային իրավունքի մասնագետ, հայազգի Քեթերին Քասեջյանը:


Նա գտնում է, որ եթե նույնիսկ արձանագրություններն առաջիկայում չհաստատվեն երկու երկրների օրենսդիրների կողմից, ապա փաստաթղթերի գոյությունն ինքնին քայլ առաջ է հայ-թուրքական հարաբերությունների նորմալացման տեսանկյունից:


Բացի այդ, փորձագետն առաջարկում է ձևավորել անկախ միջազգային հանձնաժողով, որը կփորձի գտնել հայ-թուրքական վիճելի հարցերի լուծման ճանապարհներն ու դրանց հասնելու մանրամասները: Ընդ որում, նրա կարծիքով, հանձնաժողովը պետք է գործի ինչպես կառավարական, այնպես էլ քաղաքացիական հասարակական տարբեր մակարդակներում:

XS
SM
MD
LG