Մատչելի հղումներ

Եթովպիական  ինքնաթիռը վթարի է ենթարկվել


Եթովպիական ավիաընկերության տվյալների համաձայն, ինքնաթիռում եղել է 82 ուղեւվոր եւ ինքնաթիռի անձնակազմի 8 անդամ։ “Բոինգ 737“ ինքնաթիռը վթարի է ենթարկվել երկուշաբթի առավոտյան Բեյրութի միջազգային օդանավակայանից թռիչք կատարելուց րոպեներ անց։

Ականատեսները հավաստում են, որ ինքնաթիռը այրվելիս է եղել։ Այն Բեյրութից ուղեւվորվում էր Եթովպիայի մայրաքաղաք Ադիս Աբեբա։ Լիբանանի նախագահը հայտնել է, որ ինքնաթիռի վթարը ահաբեկչության արդյունք չի եղել։ Պաշտոնյաները հայտնում են, որ պատճառը եղել է եղանակային վատ պայմանները։ Լիբանանում անմիջապես ձեռնարկվել են փրկարար աշխատանքներ, սակայն ողջ մնացածներ գտնելու հավանականություն գրեթե չկա։ Պաշտոնյաները հայտնում են, որ ինքնաթիռի ուղեւորներից 51ը եղել են լիբանանցիներ, 23 ը՝ եթովպիացիներ։ Վերջին տվյալների համաձայն, հայտնաբերվել են ինքնաթիռի 34 ուղեւորների դիակներ։

XS
SM
MD
LG