Մատչելի հղումներ

Օբաման`միջին խավի ընտանիքների համար


ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման փոփոխություններ է առաջարկում հարկային եւ այլ օրենքներում` ի նպաստ միջին խավի ընտանիքների, որոնք, նրա խոսքերով, “վիրավորական վիճակում” էին որոշ ժամանակ:

Սպիտակ տանը երկուշաբթի օրն ունեցած ելույթում Բարաք Օբաման ասել է, որ ընտանիքներն ավելի շատ հարկային ազատություն պետք է ունենան, որպեսզի կարողանան վճարել իրենց երեխաների խնամքի համար: Մանկական խնամքը հազարավոր դոլարների արժողություն ունի, իսկ անհրաժեշտությունն աճում է հիմնականում այն պատճառով, որ ավելի ու ավելի շատ մայրեր են աշխատում դրսում:

Նախագահն առաջարկել է նաեւ թեթեւացնել ուսումնական վարկերի մարման պայմանները, որոնք ծանր բեռ են ուսանողների համար, եւ ընդլայնել թոշակի համար խնայելու հնարավորությունները: Նա նաեւ կոչ է արել ավելի շատ օգնություն տրմադրել այն ընտանիքներին, ովքեր հոգում են իրենց մեծահասակների համար:

Սպիտակ տան պաշտոնյաներն ասում են, որ այս մտքերն ընդգծվելու են նաեւ նախագահի` չորեքշաբթի նախատեսվող ամենամյա ուղերձում:

XS
SM
MD
LG