Մատչելի հղումներ

Թուրքիա- Ալ-Քաիդա


Թուրքական Անատոլիա լրատվական գործակալությունը հայտնում է, որ փախստականները հայտնաբերվել են ուրբաթ օրը թուրքական 16 քաղաքներում ստուգայցերի արդյունքում։Նույն լրատվական գործակալության տվյալների համաձայն, ձեռբակալվածների թվում են Վան քաղաքի համալսարանի դասախոսական կազմի անդամներ, ովքեր մեղադրվում են
համացանցի միջոցով ուսանողների տվյալների հավաքագրման եւ վերջիններիս Ալ Քաիդա ահաբեկչական կազմակերպության վերապատրասրման ծրագրին մասնակցելու նպատակով Աֆղանստան ուղարկելու մեջ։ Լրատվական գործակալության տվյալներվ, ձեռբակալվածների թվում է նաեւ Ալ Քաիդայի գործող առաջնորդ Սանլիուրֆան, ով հաստատված է եղել Թուրքիայի հարավարևելյան հատվածում։Ոստիկանությունը հայտնաբերել է համակարգչային դիսկեր եւ փաստաթղթեր։ Ձեռբակալվածնրից ոմանք մեղադրվում են Ալ Քաիդաի քարոզչությամբ զբաղվելու մեջ։

XS
SM
MD
LG