Միացյալ Նահանգների Հայրենիքի անվտանգության նախարար Ջանեթ Նապոլիտանոն հինգշաբթի օրը Իսպանիայում հանդիպում է Եվրամիության նախարարների հետ՝ օդանավակայանների անվտանգությունը բարելավելու հարցը քննարկելու համար։
Ջանեթ Նապոլիտանոն աջակցում է եվրոպական օդանավակայաններում ուղեւորների մարմինը ամբողջությամբ ստուգող սարքեր տեղադրելու ծրագիրը։
Եվրամիության մի քանի անդամներ մտահոգություն են հայտնել ստուգիչ նոր սարքերի կողմից մարդկանց անձնական գաղտնիությանը եւ առողջապահությանը սպառնացող վտանգների մասին։
Չի ակնկալվում, որ Իսպանիայում կայանալիք հանդիպումը, որը հետեւում է անցյալ տարվա դեկտեմբերի 25-ին ամերիկյան օդանավի պայթեցման ձախողված փորձին, վերջնական որոշում կկայացնի ստուգիչ սարքերի տեղակայման հարցի շուրջ։