Մատչելի հղումներ

Ամերիկյան 14 հազար զինվորական Հայիթիում


Հայիթիում միջազգային կազմակերպությունների անդամները տեղեկացնում են, որ առաջընթաց է նկատվում ավերիչ երկրաշարժից հետո սկսված միջազգային օգնության առաքման ու բաշխման գործում։

Շուտով Հայիթի կժամանի ՄԱԿ-ի Սննդամթերքի համաշխարհային ծրագրի գործադիր տնօրեն Ջոզեթ Շիիրան՝ տեղում իրադրությունն ուսումնասիրելու, կառավարության անդամների ու օգնություն առաքող խմբերի ներկայացուցիչների հետ հանդիպելու համար։

ԱՄՆ-ի 4ՕՕՕ նավաստիներից կազմված երկկենցաղ ուժեր շուտով կհասնեն Հայիթի՝ միանալու փրկարարական աշխատանքներին։ Նրանց ժամանումով ամերիկյան փրկարարական աշխատանքներին մասնակցող ուժերի թվակազմն այստեղ կհաստնի 14 հազարի։


ԱՄՆ-ը ծրագրում է նաեւ այս երկիր ուղարկել մի նավ, որը մասնագիտացված է փլատակներ մաքրելու աշխատանքներով։ Նավի անձնակազմը պիտի զբաղվի մայրաքաղաք Փորթ Օ Փրինսի նավահանգիստը փլատակներից մաքրելու աշխատանքով։
Նախագահ Բարաք Օբաման հայտարարել է, թե միայն պատերազմական նպատակներով չէ, որ Ամերիկան իր ուժն է ուղարկում աշխարհի տարբեր հատվածներ։

XS
SM
MD
LG