Մատչելի հղումներ

Եմենից դադարեցվում են ուղիղ թռիչքները


Եմենի իշխանություններն օդային հարձակում են իրականացրել Ալ Քաիդայի հետ կապ ունեցող մի կասկածյալի տան վրա:

Մայրաքաղաք Սանաայից ոչ հեռու բնակվող Այեդ ալ Շաբվանին, ով համարվում է Արաբական Թերակղզում կազմակերպության 6 ղեկավարներից մեկը, զոհվել է հարձակման արդյունքում: Ալ Քաիդան, սակայն, հաղորդել է, թե կառույցի անդամներից որևէ մեկը չի զոհվել:

Եմենում Ալ Քաիդայի դեմ գործողություններն ակտիվացվել են այն բանից հետո, երբ կազմակերպության այդ երկրում գործող մասնաճյուղն իր վրա էր վերցրել ամերիկյան օդանավի պայթեցման անհաջող փորձը:

Միաժամանակ Մեծ Բրիտանիայի վարչապետ Գորդոն Բրաունը հայտարարել է, որ Եմենից այդ երկիր ուղիղ չվերթերն անժամկետ դադարեցվում են: Թռիչքները, ըստ անգլիական կողմի կվերսկսվեն Եմենում անվտանգության բավարար մակարդակի վերականգնումից հետո:

XS
SM
MD
LG