Հայիթիում աճում են միջազգային օգնության ծավալները, սակայն մայրաքաղաք Պորտ-Օ-Փրինսում մարդիկ դեռեւս ունեն սննդամթերքի, խմելու ջրի ու կառավարման հետ կապված լուրջ խնդիրներ։
Երկրի տարածքում աճում է հիվանդանոցների եւ օգնություն բաժանող տեղամասերի թիվը։ Աճում է օդանավակայաններում վայրէջք կատարող օդանավերի թիվը։
Սննդամթերքի համաշխարհային կազմակերպությունը միայն երկուշաբթի օրը սննդամթերք կբաժանի 95 հազար քաղաքացիների։
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունը խոստանում է ավելացնել օգնության ծավալները եւ այդ կոչով է դիմելու Անվտանգության խորհրդի նիստի ժամանակ։
Երկուշաբթի օրը Հայիթի մեկնեց ԱՄՆ-ի նախկին նախագահ Բիլ Քլինթընը, ամերիկյան օգնությունը ղեկավարելու նպատակով։
Հայիթիի 7 բալանոց երկրաշարժի զոհերի թիվը հասել է 2ՕՕ հազարի։