Մատչելի հղումներ

3.3 միլիարդի շահույթ


Միացյալ Նահանգների երկրորդ ամենամեծ բանկը շահույթի ռեկորդային ցուցանիշներ է սահմանել:

JP Morgan Chase-ը հունվարի 15-ին հայտարարել է, որ 2009-ի վերջին 3 ամիսների ընթացքում ընկերության շահույթը նշված ժամանակահատվածում կազմել է 3.3 միլիարդ ամերիկյան դոլար:

Բանկային հսկան տեղեկացրել է նաև, որ տարվա կտրվածքով մոտ 12 միլիարդի շահույթից 9.3 միլիարդը ծախսվելու է աշխատավարձերի և հավելավճարների նպատակով:

Խոշոր շահույթի մասին տեղեկությունը հաջորդում է նախորդ օրը Բարաք Օբամայի կողմից հնչեցված քննադատությանը: Նա մասնավորապես ասել էր, թե պետական ֆինանսավորում ստացած բանկերն անմիտ հավելավճարներ են տալիս իրենց աշխատակիցներին:

Ամերիկյան Wall Street Journal-ի փոխանցմամբ, ԱՄՆ-ի 38 ամենախոշոր ֆինանսական ընկերությունները 2009 թվականի ընթացքում միայն 145 միլիարդ դոլար են ծախսել աշխատավարձերի վրա:

XS
SM
MD
LG