Մատչելի հղումներ

Դիարբեքիրում մնացել է երեք հայ


Մեծ Հայքի Չորրորդ Հայք նահանգում մ.թ.ա. 2-րդ հազարամյակի վերջին կառուցված Դիարբեքիր քաղաքում, որտեղ 19-րդ դարի վերջին գործում էր հայկական 7 վարժարան, ապրում շուրջ 1Օ հազար հայ, այսօր մնացել է ընդամենը երեք հայ՝ Սարգսյանների ընտանիքը (ամուսին, կին ու կնոջ քույր)։

Հայոց ավանդական պատմությունը Դիարբեքիրի ամրությունների կառուցումը վերագրում է Հայկազունի Տիգրանին, որի անունով էլ հայ պատմիչներն այն անվանել են նաեւ Տիգրանակերտ։

Ինչպես Դիարբեքիրում ՝՝Ամերիկայի Ձայն՛՛-ի թղթակիցն է հաղորդում, այսօր Թուրքիայի համանուն վիլայեթի մոտ 6ՕՕ հազար բնակչություն ունեցող այս կենտրոնի վերջին երեք հայերը բնակվում են Սուրբ Մարիամ հայկական եկեղեցում։
Նրանց միակ մխիթարանքը այստեղ մնացած ասորի մի քանի ընտանիքներն են ու նրանց երեխաները։

XS
SM
MD
LG