Մատչելի հղումներ

Չինաստանը Իրանի հարցով հանդիպմանը կմասնակցի ցածր մակարդակի պատվիրակությամբ


Ըստ ԱՄՆ-ի արտգործնախարարության հաղորդած տվյալների, միջուկային ծրագրերի պատճառով Իրանի նկատմամբ նոր պատժամիջոցներ ընդունելու նպատակով անցկացվելիք հանդիպմանը Չինաստանը մասնակցելու է ցածր մակարդակի պատվիրակության ներկայությամբ։

Ինչպես նախարարության խոսնակն է ասում, Նյու Յորքում շաբաթ օրն անցկացվելիք հանդիպմանը, որին մասնակցելու են ԱՄՆ-ը, Ռուսաստանը, Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան, Չինաստանն ու Գերմանիան, Չինաստանի պատվիրակության մակարդակից անկախ, ունի մեծ կարեւորություն։

Չինաստանը միշտ է հանդես գալիս Իրանի նկատմամբ նոր պատժամիջոցներ սկսելու առաջարկի դեմ եւ հորդորում է միջազգային համայնքին շարունակել այդ երկրի հետ խնդիրները բանակցային եղանակով լուծելու ջանքերը։

ԱՄՆ-ի արտգործնախարարության խոսնակն ասում է, թե իր երկիրը շարունակելու է վստահեցնել, որ իրադրությունը պահանջում է ոչ միայն հավելյալ ջանք, այլ նաեւ ՝՝հավելյալ ճնշումներ՛՛։

ԱՄՆ-ը ու նրա Արեւմտյան դաշնակիցները մեղադրում են Իրանին միջուկային զենքեր արտադրելու նպատակով ուրանի հարստացման աշխատանքներ իրականացնելու մեջ։ Իրանը պնդում է, որ միջուկային իր ծրագրերն ունեն զուտ խաղաղ նպատակներ։


XS
SM
MD
LG