Մատչելի հղումներ

Թուրքիայի սպառնալիքը, Իսրայելի ՝՝ներողությունը՛՛


Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն պաշտոնապես ներողություն խնդրեց Թուրքիայից՝ այս երկրի դեսպանին վիրավորանք հասցնելու համար։
Նեթանյահուի գրասենյակը հույս է հայտնում, որ այս քայլով կհարթվի երկու երկրների միջեւ առաջ եկած հակասությունը։

Մինչ այդ Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը սպառնացել էր հետ կանչել Իսրայելում իր երկրի դեսպանին, եթե Իսրայելը հանդես չգար ներողություն խնդրելու պաշտոնական հայտարարությամբ։

Վիճաբանությունը սկսվել էր այն բանից հետո, երբ Իսրայելի փոխարտգործնախարար Դեննի Այալոնի եւ Թուրքիայի դեսպան Ահմեդ Օգուզ Չելիքոլի միջեւ հանդիպման ժամանան վերջինիս հատկացրել էին ավելի ցածր աթոռ, իսկ Այալոնը հրաժարվել էր ձեռքսեղմումից։

Մինչեւ Նեթանյահուի պաշտոնական հայտարարությունը, Այալոնն իր վերաբերմունքն անվանել էր ՝՝անհարիր՛՛, սակայն ներողություն չէր խնդրել։
Դրանից հետո էր Թուրքիայի նախագահը հանդես եկել դիվանագետին Իսրայելից հետ կանչելու սպառանլիքով։


XS
SM
MD
LG