Մատչելի հղումներ

ՄԱԿ-ը դատապարտում է անչափահաս զինվորների չարաշահումը


Միավորված Ազգերի Կազմակերպության ներկայացուցիչը հայտարարել է, թե անչափահաս զինվորները պատերազմը համարում են խաղ եւ աներկյուղ են մարտընչում, որովհետեւ նրանց ուղեղում մահվան հասկացողությունը դեռեւս ձեւավորված չէ։

ՄԱԿ-ի փորձագետ Ռադհիկա Քումարասվամին վկայություններ է տվել զինյալ հակամարտություններում կռվող անչափահասների մասին, Հաագայում, Կոնգոյի մի ռազմամոլի դատավարության ժամանակ։

Նա ասել է թե անչափահասները ռազմադաշտում անվախ են, որովհետեւ վախի զգացումը նրանց մոտ դեռեւս զարգացած չէ։

Միջազգային քրեական ատյանի դատախազությունը Կոնգոցի Թոմաս Լուբանգա Դիիլոյին մեղադրում է հազարավոր անչափահաս զինվորներ օգտագործելու մեջ, Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության քաղաքացիական պատերազմում։

ՄԱԿ-ի համաձայն, 250,000 անչափահաս զինվորներ են գրանցված ամբողջ աշխարհում

XS
SM
MD
LG