Միացյալ Նահանգների զարգացման միջազգային գործակալության (USAID) նոր ղեկավար է նշանակվել: Ռաջիվ Շահի երդմնակալության արարողությանը մասնակցել է նաև ԱՄՆ արտգործնախարար Հիլարի Քլինթոնը:
36-ամյա պաշտոնյան ԱՄՆ-ի Կոնգրեսի հաստատմանն է առաջադրվել Բարաք Օբամայի կողմից:
Շահը նախկինում մի շարք բարձրաստիճան պաշտոններ է զբաղեցրել ԱՄՆ-ի գյուղատնտեսության նախարարությունում:
Պետական հաստատությունը, որի ղեկավարն է դարձել Ռաջիվ Շահը ավելի քան 8000 աշխատակից ունի: Զարգացման այս գործակալության տարեկան բյուջեն անցնում է 20 միլիարդ ԱՄՆ դոլարից:
Այս պահին Բարաք Օբամայի վարչակազմը քննարկում է հաստատության բյուջեն կրկնապատկելու հավանականությունը: Ավելացվելիք միջոցները հիմնականում կենտրոնանալու են Աֆղանստանի վրա: