Միացյալ Նահանգների արտգործնախարար Հիլարի Քլինթընը հայտարարել է, թե Միացյալ Նահանգների զարգացման քաղաքականությունը ամերիկյան շահերի եւ համաշխարհային խնդիրների լուծման համար նույնքան կարեւոր է, որքան դիվանագիտությունն ու ռազմապաշտպանությունը։
Նա հայտարարել է, թե ավելի ապահով, բարգավաճ եւ արդար աշխարհ ունենալու նպատակը անիրագործելի կմնա, քանի դեռ աշխարհի բնակչության մեկ երրորդը զուրկ է բարեկեցիկ կյանքի պայմաններից։
Հիլարի Քլինթընը ասել է, թե նախագահ Օբամայի վարչակազմը ցանկանում է փոխել զարգացման քաղաքականությունը, մոտից համագործակցելով աշխարհի այլ երկրների հետ, հեռվից լուծումներ թելադրելու փոխարեն։
Քլինթընը նաեւ հայտարարել է, թե Միացյալ Մահանգների զարգացման օգնությունը այժմ կկենտրոնանա նոր տեխնոլոգիաների ոլորտում ներդրումներ կատարելու եւ կանանց հնարավորությունները ընդլայնելու ջանքերի վրա։