Մատչելի հղումներ

Ամերիկացի աշխատավորների դժգոհությունը աճում է


Նոր ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ աշխատավորների դժգոհության մակարդակը Միացյալ նահանգներում գնալով աճում է։

՛՛Խորհրդաժողովի խորհուրդ՝՝ կոչվող կազմակերպության ուսումնասիրության համաձայն, ամերիկացիների նվազ քան կեսն է միայն գոհ իր աշխատանքից։

Ակնկալվում է, որ այդ տրամադրությունը կշարունակվի, քանի որ աշխատավորների ամենանոր սերունդը հիմնականում ամենաշատն է դժգոհ իր աշխատանքից։ 25-ից ցածր տարիքի յուրաքանչյուր հինգ աշխատավորներից հազիվ երկուսն են դրական գնահատում իրենց աշխատանքային փորձառությունը։

Ուսումնասիրության հեղինակները զրուցել են ավելի քան 5000 աշխատավորների հետ, ովքեր հիմնականում դժգոհ են պարգեւավճարների եւ աշխատավարձերի բարձրացման ծրագրերից։ Աշխատավորները քննադատել են նաեւ աշխատուժի վերապատրաստման եւ աշխատանքի գնահատման համար ընկերությունների կիրառած մեթոդները։

Ուսումնասիրության համաձայն, դժգոհ աշխատավորները սովորաբար լինում են նվազ արդյունավետ, դժկամում են համագործակցել կամ ստեղծագործել։

XS
SM
MD
LG