Մատչելի հղումներ

  Մոսկվայի եւ Մինսկի միջեւ  նավթի գնի վերաբերյալ հակասություններ են ծագել 


Բելառուսի իշխանությունները հայտնում են, որ ռուսական նավթի մատակարարումը եւվրոմիության երկրներին չի դաարեցվի, չնայած Մոսկվայի եւ Մինսկի միջեւ նավթի գնի վերաբերյալ ծագած հակասություններին։ Բելառուսի Էներգետիկայի խոսնակ Մարինա Կոսիչենկոն, երկուշաբթի օրը նշեց, որ երկրի նավթամշակման գործարանները ստանում են բավարար քանակության նավթ իրենց աշխատանքը կանոնավոր կերպով շարունակելու համար։ Ռուսաստանը հայտնել է,որ կշարունակի Բելառուսին մատակարարել մաքսերիցզերծ նավթ նեքին գործածույան համար,սակայն չեն լինի զեղչեր արեւմուտք վաճառվող նավթի համար։Բելառուսը նշել է, որ բարձրացնելով հարկերը Մոսկվան խախտում է անցյալ ամիս կնքված պայմանագիրը ։ Բելառուսական կողմը նաեւ հայտնում է, որ Ռուսաստանի սահմանած նոր հարկը միայն 2010 ին Բելառուսի վրա կնստի 5 մլդ դոլար։

XS
SM
MD
LG