Մատչելի հղումներ

ԱՄՆ-ի օդանավակայաններում հաստատվել են անվտանգության նոր, ավելի խիստ միջոցներ 


ԱՄՆ-ում անցած ուրբաթ օրը մարդատար օդանավ պայթեցնելու փորձից հետո երկրի օդանավակայաններում հաստատվել են անվտանգության նոր, ավելի խիստ միջոցներ։
Նիգերիայի քաղաքացի, 23-ամյա Ումար Ֆարուք Աբդուլմութալաբի դեմ հարուցվել է Սուրբ Ծննդյան օրը Դեթրոյթում ՝՝Northwest Airlines՛՛-ին պատկանող օդանավը պայթեցնելու փորձ կատարելու մեղադրանք։

Երկու նյութերի խառնուրդի արդյունքում պիտի տեղի ունենար պայթյուն, սակայն պայթյուն չի եղել։ Արդյունքում այրվել է Աբդուլմութալաբի ոտքը, ինչի ընթացքում ուղեւորները եւ անձանկազմի անդամները մեկուսացրել են նրան։


Աբդուլմութալաբն ասում է, թե ալ-Քայիդան իրեն մարզել է Եմենում։
Ընտանիքի անդամներն ասում են, թե արտասահմանում ուսանելու ընթացքում որեւէ կապ չեն ունեցել նրա հետ։
Ի դեպ, նրա հայրը, Ալհաջի Ումարու Մութալաբը, որը բանկի հայտնի կառավարիչ է եւ Նիգերիայի կառավարության նախկին նախարար, ԱՄՆ-ի դեսպանատանը նախկինում նախազգուշացրել է իր որդու տեսակետների մասին։

Տղան եղել է ԱՄՆ-ի կառավարության հետախուզության ցուցակում, սակայն նրա անունը չի եղել այսպես կոչված ՝՝թռիչքներից զրկվելու՛՛ անվանացանկի մեջ։
Նախագահ Օբաման հրահանգել է պարզել, թե ինչպես է Աբդուլմութալաբին հաջողվել իր հետ օդանավ տանել պայթուցիկ նյութեր։ Հրահանգել է նաեւ ավելի խստացնել անվտանգության միջոցառուցմներն օդանավակայաններում։



XS
SM
MD
LG