Մատչելի հղումներ

Վիետնամական դատարաններից մեկը դավադրիչ գործունեության մեղադրանքով երկուշաբթի օրը 5 ու կես տարվա ազատազրկման է դատապարտել նախկին մի սպայի։


Նախկին փոխգնդապետ Ան Քիմը մեղադրվում է՝ Վիետնամի ժողովրդավարական կուսակցության եւ ՛՛Բլոք 8406՛՛ կոչվող կազմակերպության հետ (որը սատարում է բազմակուսակցական երկիր գաղափարը) ընդդեմ կոմունիստական պետության համագործակցելու մեջ։ 60-ամյա սպային կարող էր սպառնալ մահապատիժ, սակայն հայց է ներկայացվել մեղմելու վերջինիս պատիժը՝ հարգելով նրա զինվորական փորձառությունը։ Եւս 4 վիետնամցիներ, որոնց թվում է նաեւ հայտնի մի փաստաբան, նման մեղադրանքներով դատի կենթարկվեն հունվար ամսին։

XS
SM
MD
LG