Մատչելի հղումներ

ԱՄՆ-ի տնտեսության բարելավման նոր նշաններ


Միացյալ Նահանգներում սպառողները մեծացրել են իրենց ծախսումները, ինչը ազդարարում է տնտեսության վերականգնման սկիզբը։


ԱՄՆ-ի Առեւտրի նախարարության նոր զեկույցի համաձայն ծախսումները կես տոկոսով բարձրացել են այս ամսվա ընթացքում։


Տնտեսագետները մոտից հետեւում են ամերիկացիների ծախսումներին, քանի որ ամերիկյան տնտեսության երկու երրորդը կախված է սպառողների պահանջարկից։


Սպառողների ծախսումներին խիստ վնասել է գործազրկության բարձր տոկոսը, սակայն Միացյալ Նահանգների ֆինանսների նախարար Թիմըթի Գայթնըրը հայտարարել է, թե աշխատանքի շուկան բարելավվում է։


Միացյալ Նահանգների տնտեսական վատթարագույն պայմաններում ամսական կրճատվել է ավելի քան 700,000 գործատեղ։ Սակայն անցյալ ամիս այդ կորուստը կազմել է միայն 11,000։
Թիմըթի Գայթնըրը կանխագուշակել է, որ մի քանի ամսից տնտեսությունը կսկսի աճ արձանագրել։


XS
SM
MD
LG