Մատչելի հղումներ

ԱՄՆ-ի դեմոկրատ մի կոնգրեսական դարձավ հանրապետական


ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի դեմոկրատ անդամներից մեկը հրաժարվել է իր կուսակցության անդամությունից եւ միացել հանրապետականներին։

Ալաբամայից ընտրված կոնգրեսական Փարքեր Գրիֆիթը, անցյալ տարվա հունվար ամսին ընտրվելուց հետո, բազմիցս է քվեարկել իր՝ դեմոկրատական կուսակցության առաջարկների, այդ թվում՝ տնտեսությունը խթանելու նպատակով 787 միլիարդ հատկացումներ կատարելու եւ առողջապահական համակարգի բարեփոխումների ծրագրերի դեմ։

Մասնագիտությամբ բժիշկ Գրիֆիթն ասում է, թե առողջապահական ծրագրի բարեփոխումների առաջարկը վատ առաջարկ է բժիշկների, հիվանդների ու առողջապահական համակարգի ապագա մասնագետների համար։

Դեմոկրատական կուսակցությունը, Գրիֆիթի հեռացումից հետո էլ Ներկայացուցիչների պալատում պահպանում է մեծամասնություն՝ 257-ը 178-ի հարաբերությամբ։ Սակայն նրա այս քայլը թույլ է տալիս ոմանց հավատալ, որ եկող տարվա կոնգրեսական ընտրությունների ժամանակ դեմոկրատները կարող են կորցնել տասնյակ աթոռներ։


XS
SM
MD
LG