Մատչելի հղումներ

Ձերբակալել են Հարավային Կորեայի նախկին վարչապետին


Հարավային Կորեայի իրավապահները ձերբակալել են նախկին վարչապետ Հան Մյոնգ-սուքին, որպեսզի հարցաքննեն կաշառակերության հետ կապված մի սկանդալի կապակցությամբ:


Հանին կասկածում են իր պաշտոնավարության ընթացքում` 2007թ.-ին մի գործարարից 50 հազար դոլարի կաշառք վերցնելու մեջ: Նա հերքում է մեղադրանքները եւ, օգտվելով իր իրավունքից, պատրաստվում է լռություն պահպանել հետաքննության ընթացքում:


Հանին բերման ենթարկելուց հետո նրա աջակիցները բողոքի ակցիաներ են սկսել:
Հանի ձերբակալումն արտոնվել է այն բանից հետո, երբ նա մերժել է դատախազի` հարցաքննության հրավերները:


Նախկին վարչապետը պնդում է, որ իր դեմ մեղադրանքները քաղաքական դրդապատճառներ ունեն: Ներկայում նա գլխավոր ընդդիմադիր ուժի` Ժողովրդավարական կուսակցության խորհրդատուն է:
Հանը Հարավային Կորեայի առաջին եւ միակ կին վարչապետն է. նա այդ պաշտոնը վարել է նախկին նախագահ Ռոհ Մու-հյունի օրոք` 2006-ի ապրիլից մինչեւ 2007-ի մարտը: Վերջինս, ներքաշված լինելով կաշառակերության մեկ այլ պատմության մեջ, ինքնասպանություն էր գործել այս տարվա սկզբին:

XS
SM
MD
LG