Մատչելի հղումներ

՝՝Երկրագնդի ջերմացման դեմ պայքարում հարկավոր է համախմբվել՛՛


Կոպենհագենում կլիմայական փոփոխությունների հարցերով անցկացվող միջազգային վեհաժողովի վերջին օրը ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման իր ելույթում ասաց, թե ՝՝ժամանակն է, որ աշխարհի երկրները համախմբվեն ընդհանուր նպատակի ներքո՛՛։

Նշելով, որ ժամանակը սպառվում է, Օբաման ասաց, թե իր երկիրը պատրաստ է արագ գործել, եթե արագ գործեն նաեւ մյուս երկրները։
Իսկ ածխաթթու գազի արտնետումների ծավալները կրճատելու շուրջ անցկացվող երկշաբաթյա բանակցություններն այստեղ ավարտվեցին առանց արդյունքի։ Պատճառներից մեկն այն է, որ ԱՄՆ-ը չի ընդունում ավելի մեծ կրճատումներ կատարելու պահանջը, իսկ Չինաստանը՝ հրաժարվում իր կրճատումների մասին հստակ տեղեկություններ հաղորդելուց։

Այս հարցերը քննարկելու համար նախագահ Օբաման մասնավոր հանդիպում է ունեցել Չինաստանի վարչապետ Ուան Ջիաբաոյի հետ։

Իսկ կլիմայական հարցերով որեւէ համաձայնություն պիրի հիմնված լինի այն պահանջի վրա, որ երկրագնդի ջերմաստիճանի բարձրացումը չանցնի ցելսիուսի 2 աստիճանը։ Փոքր կղզի պետություններ, որոնց մեծապես հուզում է ծովի մակարդակի բարձրացմնան փաստը, հորդորում են, որ սահմանագիծ ընդունվի մեկ եւ կես տոկոսը։

XS
SM
MD
LG