Մատչելի հղումներ

ԱՄՆ Ներկայացուցիչների Պալատը քվեարկեց է աշխատանքի  նոր օրինագծի օգտին


ԱՄՆ-ի ներկայացուցիչների պալատը քվեարկել է երկրի գործազուրկներին աջակցող եւվս 154 մլդ դոլարի հատկացումների ծրագրի օգտին։
Նխագահ Օբաման հայտնել է , որ գումարի ծախսման չափանիշները կլինեն արդյունավետ ։ Ծրագիրը հաստատվեց ձայների չնչին՝ 217 -212 ի հարաբերությամբ։
Ըստ ծրագրի, կհատկացվի շուրջ 50 մլդ ենթակառույցային եւ ավելի քան 20 մլդ հանրային սեկտորին աջակցելու համար։
Կհատկացվեն նաեւ հավելումներ գործազրկության համար տրամադրվող նպաստները մինչեւ վեց ամիս երկարաձգելու, ինչպես նաեւ գործազուրկների բժշկական ապահովագրության ծրագրերի համար։
Հանրապետականները դեմ են արտահայտվում այս ծրագրին, նշելով որ այս հատկացումները արդեն իսկ գալիս էին նախորդ տնտեսական աջակցության ծրագրից։ Օրինագիծը կքնարկվի նաեւ սենատում, սակայն արդեն մյու տարի։

XS
SM
MD
LG