Մատչելի հղումներ

Կարդացել է 3 ժամ


Միացյալ Նահանգների այն սենատորների ջանքերը, որոնք պայքարում էին երկրի առողջապահական բարեփոխումների փաթեթը Սենատի լիագումար նիստի քվեարկությանը հասցնելու համար` դեկտեմբերի 16-ի քննարկումների ընթացքում ի վերջո տապալվել են:

Այս ձախողման պատճառներից մեկը, թերևս, Օկլահոմայի նահանգից հանրապետական սենատոր Թոմ Քոբուրնի կիրառած հնարքն էր: Նա մոտ 3 ժամ շարունակ կարդացել է 767 էջանոց փաստաթուղթը, այս կերպ կանխելով շատ այլ սենատորների` խոսքով հանդես գալու հնարավորությունը:

Փաթեթը սատարող սենատոր Բերնի Սանդերսն առաջարկել է օրակարգից հանել փաստաթղթի քննարկումը, քանի որ ըստ նրա, հանրապետականներն ազնիվ չեն խաղում:

Մինչ այդ ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման հեռուստատեսային իր ելույթում կոչ էր արել հաստատել առողջապահական բարեփոխումների փաթեթը, քանի որ իր կարծիքով, սա միակ տարբերակն է տարեցների և հատուկ կարիքներ ունեցող քաղաքացիների առողջապահական կարիքները հոգալու տեսանկյունից:

XS
SM
MD
LG