Մատչելի հղումներ

ԱՄՆ-ը՝ Կոպենհագենում կարեւոր մի առաջարկով


ԱՄՆ-ը խոստանում է նախաձեռնել կլիմայական փոփոխությունների դեմ պայքարում աղքատ երկրներին տարեկան 1ՕՕ միլիարդ դոլարի օժանդակություն հատկացնելու մի ծրագիր։ Մի առաջարկ, որը կարող է փակուղուց դուրս բերել Կոպենհագենում անցկացվող բանակցությունները։
Նման հայտարարությամբ հանդես եկավ ԱՄՆ-ի արտգործնախարար Հիլարը Քլինթընն այն ժամանակ, երբ աշխարհի երկրների ղեկավարները սկսում էին ժամանել Դանիայի մայրաքաղաք, ուր ուրբաթ օրը սկսվելու է երկրագնդի ջերմացման դեմ համատեղ պայքարի շուրջ գագաթաժողովը։

Քլինթընի խոսքերով, սակայն, իր երկրի աջակցությունը կախված կլինի ածխաթթու գազի արտանետումները կրճատելու հարցով նոր զարգացող երկրների հետ համաձայնությունից։ Նա նաեւ նախազգուշացրեց, որ Վաշինգտոնը բանակցությունների սեղանից հետ կվերցնի ծրագիրը, եթե Չինաստանն ու նոր զարգացող մյուս երկրները չհամաձայնվեն ներկայացնել իրենց կողմից իրականացվելիք քայլերի մասին ծրագրեր։


Չինաստանի պատվիրակներն ասել էին, թե Պեկինը փոքր է համարում կլիմայական փոփոխությունների դեմ պայքարին առնչվող Կիոտոյի պայմանագրին փոխարինող նոր պայմանագիր կնքելու հավանականությունը։ Սակայն ավելի ուշ նրանք ասացին, թե հույսերը լիովին չեն մարել։

XS
SM
MD
LG