Ռուսաստանը, կարճատեւ դադարից հետո, պատրաստ է հարավային գազատարով վերսկսել գազի մատակարարումը, ինչը դադարեցվել էր գազատարի մոտակայքում ռումբի հայտնաբերման պատճառով։
Իտար Տաս գործակալության տվյալներով, Հայաստանին գազի մատակարարումը կվերականգնվի գազատարի վերալցվելուն պես։
Ռուսաստանը կանգնեցրել էր Հյուսիսային Օսիային, Ինգուշեթիային եւ Հայաստանին բնական գազ մատակարարող գազատարի գործունեությունը, գազատարի մոտակայքում պայթուցիկ սաքերի հայտնաբերման նախազգուշազումից հետո։
Երկուշաբթի օրը առավոտյան իրավապահ մարմինների ներկայացուցիչները հայտնել են, որ պայթուցիկ սարքերը, Ինգուշեթիայի հատվածում չեզոքացվել են, իսկ մերձակա տարածքները՝ մաքրվել։