Մատչելի հղումներ

ՆԱՍԱ-ն նոր աստղադիտակ է տիեզերք ուղարկել


Միացյալ Նահանգների Տիեզերքի եւ օդագնացության գործակալությունը՝ ՆԱՍԱ-ն նոր աստղադիտակ է տիեզերք ուղարկել, որը գիտնականներին հնարավորություն կտա տիեզերքը դիտել ավելի մոտից, անցյալում երբեւէ հնարավոր եղածի համեմատությամբ։

ՎԱՅԶ կոչվող արբանյակը դեպի ուղեծիր է սլացել Կալիֆորնիայի Վանդենբերգ ռազմաօդային հենակետից՝ երկուշաբթի օրը արձակվելուց հետո։

ՆԱՍԱ-ի պաշտպնատարներն ասում են, թե ՎԱՅԶ արբանյակը Երկիր մոլորակի երկու բեւեռների շուրջ կպտտվի եւ առաջիկա ինն ամիսների ընթացքում ինֆրակարմիր ճառագայթների միջոցով կլուսանկարի տիեզերքում փայլող հարյուր միլիոնավոր աստղեր։

Գիտնականներն ակնկալում են, որ կհայտնաբերվեն նոր տիեզերական զանգվածներ, այդ թվում աստղեր, գիսաստղեր եւ համաստեղություններ։

ՎԱՅԶ արբանյակի արձակումը տեղի էր ունենալու անցյալ ուրբաթ օրը, սակայն տենխնիկական պատճառներով հետաձգվեց մինչեւ երկուշաբթի օրը։

Նոր աստղադիտակի ուղեծիրը գտնվում է երկրագնդի մակեւեւությից 500 կիլոմետր բարձրության վրա։

XS
SM
MD
LG